Վեդիում քաղաքացին ոստիկանությունում ծեծի մասին սպառնալիքների պատճառով սուտ ցուցմունքներ է տվել
SOCIETYՔաղաքացի Գոռ Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:30-ին իրեն ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ապօրինի պահել են մինչև ժամը 21:00-ն:
Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ սպառնալիքներից վախենալով՝ քննիչի մոտ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Քաղաքացի Գոռ Խ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



