Կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ. Դավիթ Տոնոյան
SOCIETYԱրցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կան պայմանավորվածություններ հրադադար պահպանելու վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Դավիթ Տոնոյանը նաև նշեց, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են: Հարցին, թե ադրբեջանական կողմից հենակետ կա՞ վերցված, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց. «Ոչ»:
Ազգային ժողովում մեկնարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԺ պատգամավորներ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



