Կյանքը ջրում. ստորջրյա լուսանկարչուհու բացահայտած «կախարդական աշխարհը» (լուսանկարներ)
LIFEՍտորջրյա լուսանկարչուհի Միխաելա Սկովրանովան, ճակատագրի հեգնանքով, ծնվել է ցամաքով շրջապատված Սլովակիայում և մշտապես վախեցել է օվկիանոսից, գրում է The Daily Mail-ը:
Փորձելով հաղթահարել իր վախը՝ 27-ամյա լուսանկարչուհին ֆոտոխցիկով սուզվել է ջուրը և փորձել լուսանկարել օվկիանոսի կյանքը: Նրա կախարդական լուսանկարները բացահայտում են տպավորիչ ու խորհրդավոր աշխարհ:
Սկովրանովայի խոսքով՝ 2009 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց և ջրասուզությամբ զբաղվել սկսելուց ի վեր նա սկսել է խաղաղություն զգալ ջրում, որը փորձում է կիսել մարդկանց հետ:
Իր լուսանկարների միջոցով նա հույս ունի, որ կխրախուսի այլ մարդկանց սուզվել օվկիանոսն ու հետազոտել ջրի տակ գոյություն ունեցող աշխարհը:
Չնայած նրան, որ նա համեմատաբար նորեկ է ստորջրյա լուսանկարչության ոլորտում, Սկովրանովան բազմաթիվ հետևորդներ է հավաքել իր կայքում և Instagram-ում։















Աղբյուրը՝ Tert.am



