Մոսկվան կշարունակի միջսիրիական բանակցություններին քրդերին մասնակից դարձնելու ջանքերը
INTERNATIONAL NEWSՄոսկվան կշարունակի միջսիրիական բանակցություններին քրդերին մասնակից դարձնելու ջանքերը: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ նովոստիին:
«…Բոլորը որոշել են, որ սիրիացիներն ինչ-որ մարդիկ են, ըստ երեւույթին, երկրորդ կարգի, որոնց կարելի Է ահա այսպիսի արյունալի փորձերի ենթարկել հինգ տարի, եւ, հասկանալով, որ առանց քրդական սեգմենտի բանակցությունները չեն կարող համապարփակ լինել, չեն կարող լիարժեք լինել, շարունակել դրանում համառել՝ սիրիացիներին Էլ ավելի շատ տանջանքների դատապարտելով:
Դա ահա, ի՞նչ կարելի Է անել: Մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն բան, այդ թվում՝ նաեւ միջազգային հարթակներում, եւ դա չենք դադարեցնի»,- ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նախօրյակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ արեւմտյան երկրներն արգելափակել են Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որով կոչ Է արվում ապահովել միջսիրիական բանակցությունների առաջիկա փուլի առավելագույնս ներկայացուցչական բնույթը: Այս մասին հայտնել Է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Ինչպես հայտարարել Է դիվանագետը, Մոսկվային անհանգստացնում Է, որ սիրիացի քրդերը մինչ այժմ հրավիրված չեն Ժնեւի բանակցություններին: Նրա խոսքով՝ «այս գիծը հակասում Է Սիրիայի քաղաքական գործընթացի ներառականության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի դրույթներին»:
«Մենք զարմացած Էինք, երբ այս նախագիծն արգելափակվեց արեւմյան մի քանի երկրների կողմից»,- հավելել Է Չուրկինը:



