Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել բանակի թվաքանակը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում Է ընդունել ավելացնել ֆրանսիական բանակի թվաքանակը: Այդ մասին հայտնել Է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Պաշտպանության խորհրդի՝ ապրիլի 6-ին անցկացված նիստի արդյունքները: Որոշումն ընդունվել Է «գոյություն ունեցող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»:
Հայտարարության համաձայն՝ չեղարկվում Է 10 հազար մարդով բանակի՝ ավելի վաղ նախանշված կրճատումը, ինչը նախատեսված Էր Ռազմական ծրագրի մասին օրենքի դրույթներով: «Այս չեղարկումը կդրսեւորվի առաջիկա երեք տարում 800 մարդով բանակի թվաքանակի ավելացմամբ: Դա կնպատակաուղղվի օպերատիվ զորամասերի եւ կիբեռպաշտպանության ստորաբաժանումների կազմի ընդլայնմանը»,-ասված Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



