Բելգիայում ահաբեկչական գործողությունների կրկնվելու վտանգը պահպանվում Է. վարչապետ
INTERNATIONAL NEWSԲելգիայում ահաբեկչական գործողությունների կրկնվելու վտանգը պահպանվում Է: Այդ մասին ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է երկրի վարչապետ Շառլ Միշելը:
«Դուք, ինչպես եւ ես, գիտեք, որ վտանգը միշտ Էլ կա: Բայց մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք՝ անվտանգության մակարդակը հնարավորինս ավելի բարձրացնելու համար, որպեսզի կանխենք նման գրոհները»,-ասել Է նա:
Դրա հետ մեկտեղ Միշելն ընդգծել Է, որ Բրյուսելը ահաբեկչական գործողություններից հետո վերադառնում Է բնականոն կյանքի: «Մեր գլխավոր ազդանշանն Է՝ ամեն ինչ արված Է բնականոն կյանքի վերադառնալու համար»,-հավելել Է նա:
Իր հերթին Բրյուսելյան համերկրային տարածաշրջանի կառավարության ղեկավար Ռուդի Վերվորտը հայտնել Է, որ Բրյուսելի մետրոյի աշխատանքն ամբողջությամբ կվերականգնվի հաջորդ շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



