Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


ԼՂՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին

SOCIETY

 ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը  պատրաստվում է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը ներկայացնել միջազգային կառույցներին: Արցախից «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը:

«Այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն միջազգային կառույցներին, քանի որ տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից կատարվել են մարդկության դեմ հանցագործություններ, դրանք ուղղված են եղել նաև խաղաղ բնակչության դեմ: Ինչպես գիտենք` Մարտունի,Մարտակերտ քաղաքները, խաղաղ բնակիչների տներն են ռմբակոծվել, ավերվել են գյուղեր և այլն: Ինչն առավել ցավալի է` զոհվել և վիրավորվել են երեխաներ: Փաստեր կան, որ նրանք սպանել են տարեց մարդկանց: Այդ սպանությունները զուգորդվել են նաև առանձնակի դաժանություններով: Չեմ ուզում բոլորը կրկնել»,-նշեց նա:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` այս փաստերը վկայում են, որ Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

«Ես դիմել եմ ՄԱԿ-ի և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին,  մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կառույցների` Amnesty International, Human Rights Watch  և այլն: Դիմել եմ նաև օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի ղեկավարությանը, որի անդամ ենք ես և Ադրբեջանի օմբուդսմենը: Այս դեպքում նա պարտավոր էր կարգի հրավիրել իր իշխանություններին, որ նման խախտումներ են թույլ տվել»,-շեշտեց նա:  

Յուրի Հայրապետյանն իր դիմումների արձագանք է համարում այն, որ ԼՂՀ քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարությունները հրապարակվել են Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականում:

«Ես չեմ ակնկալում, որ այն մարմինները, որոնց մասին ասացի, պարտավոր են ինձ գրավոր պատասխան ուղարկել:  Ավելի քան համոզված եմ, որ նրանք որոշ քայլեր են ձեռնարկում: Ես հավատում եմ, որ քայլեր արվում են, կցանկանայի, որ ռեալ և կոնկրետ ինչ-որ բան արվեր: Մեծ սպասելիքներ ունեմ իմ գործընկերներից, որոնք նույն ինստիտուտի անդամ են: Ես դեռ դիմել եմ այդ մարմիններին: Որևէ ապացույց մենք չենք հասցրել ներկայացնել: Դրա համար մի քանի օր հետո կհավաքագրենք փաստերը, փաստաթղթերի կվերածենք, ես ևս մեկ անգամ կդիմեմ այդ մարմիններին` արդեն ներկայացնելու փաստերը և խնրելու, որ իրենք Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած վայրագություններին համապատասխան գնահատական տան»,-հավելեց նա:   

Յուրի Հայրապետյանի խոսքով` իրենք փաստերի հավաքագրումից հետո պետք է որոշում կայացնեն, թե որքանով ճիշտ կլինի դիմել միջազգային որևէ դատարան, որը կոչված է պատասխանատվության ենթարկելու այս կամ այն պետությանը, որը նման հանցագործություններ է կազմակերպել:

Արցախի օմբուդսմենի խոսքով` այս օրերին իր կողքին է Հայաստանի իր գործընկերը՝ Արման Թաթոյանը, ում ևս հրավիրել է Արցախ: «Խնդիրների լուծման համար փորձում ենք օգտագործել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեծ ներուժը: ՀՀ ՄԻՊ-ը ևս դիմել է տարբեր կառույցներին.նրա խոսքն ավելի մեծ կշիռ ունի, քանի որ ՀՀ-ը ճանաչված պետություն է, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի անդամ: Մեծ սպասելիքներ ունեմ»,-եզրափակեց նա:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation