Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Սիրուշոն՝ սահմանային դեպքերի մասին
BLOGՍիրված եւ ճանաչված երգչուհի Սիրուշոն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողություններին արձագանքել է Հովհաննես Շիրազի հայտնի «Էքսպրոմտ» ստեղծագործության տողերով՝ հրապարակելով Հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռի եւ հայկական եկեղեցու՝ հայի ուժն ու հոգին խորհրդանշող լուսանկարը:

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- Facebook-ում գրել է երգչուհին՝ ավելացնելով #NKPeace #ArtsakhStrong հեշթեգերը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



