Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Արեգունի համայնքը փառով հավերժություն ճանապարհեց իր հերոս զավակ Հարությունին

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքն այսօր փառքով հավերժություն ճանապարհեց Հայոց բանակի պայմանագրային զինծառայող,Արցախի պաշտպանական դիրքերում հերոսի մահով ընկած իր զավակին՝ Հարություն Հովհաննեսի Աբրահամյանին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուղարկավորությունից առաջ հերոսի աճյունը տեղափոխվեց Արեգունու միջնակարգ դպրոց, որտեղ նրան վերջին հրաժեշտն ու խոնարհումը տալու համար հավաքվեցին Արեգունու եւ շրջակա համայնքների բնակիչները, ուսուցիչները, հերոսի մտերիմները, ծառայակից ընկերները,  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Հրաժեշտի հանդիսավոր խոսքեր հնչեցրին Ավազան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն, ազատամարտիկ Սարգիս Լալայանը, Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը, Արեգունու միջնակարգ դպրոցի ուսուցիչ Սոս Հովհաննիսյանը, համայնքի բնակիչ Ալվինա Բաբայանը: Իրենց սրտառուչ խոսքերում նրանք նշեցին, որ Հարությունն իրեն փառքով է պսակել թշնամուց հայրենի հողն ազատագրելու համար մղվող մարտում եւ իր կյանքի ու արյան գնով նվաճել մեր նորօրյա հաղթանակն ու խաղաղությունը: Ինչպես ներկաներին ծանուցեց  ՀՀ ՊՆ Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը, գործած սխրանքի եւ անձնուրացության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հարություն Աբրահամյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայության համար» մեդալով: Պարգեւը զինկոմի կողմից հանձնվեց հերոսի հորը՝ Արցախյան ազատամարտում պայքարի հաղթական ուղի անցած Հովհաննես Աբրահամյանին:»Հարությունը երեք անչափահաս երեխայի հայր էր՝ անմնացորդ նվիրված իր հող ու ջրին, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Մի կողմից նա սահմանապահ զինվոր էր, մյուս կողմից՝ տնտեսության մեջ զինծառայությունից ազատ օրերին բարիք ստեղծող, զավակներին ու ծնողներին կերակրող: Նա ազատամարտիկ Հովհաննես Աբրահամյանի մինուճար զավակն էր, չուներ քույր կամ եղբայր: Թշնամու կողմից վերսկսված պատերազմի լուրը լսելուն պես Հովհաննեսը հագել էր զրահաբաճկոնը, վերցրել զենքը եւ մեկնել ճակատ՝ դիմագրավելու մեր հայրենիքի վրա եկած չարիքի հեղեղը, սակայն կես ճանապարհին լսել էր իր սիրելի որդու զոհվելու լուրը եւ հետ վերադարձել: Մենք համայնքով ամեն կերպ կօժանդակենք մեր սիրելի հերոսի ընտաիքին, կանենք ամեն ինչ, որ Հովհաննեսը մխիթարվի իր թոռներով, նրանց պահի ու մեծացնի ապահով վիճակում, առանց դժվարությունների»,-նշեց դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը:»

Այն, որ թշնամին ջախջախվեց ու հետ շպրտվեց մեր սուրբ հողից, եղավ միայն Հարությունի ու իր ծառայակից ընկերների, առաջնագիծ մեկնած մեր կամավորների հավաքական ու անկոտրում կամքի շնորհիվ: Հերթական հաղթանակն  ու խաղաղությունը մենք կարողացանք նվաճել այս հերոս տղաների կյանքի ու արյան գնով եւ միշտ պետք է ապրեցնենք նրանց անունն ու գործը:Մեր զինկոմիսարիատից զորակոչված հաջորդ հերոս մարտիկը Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Վրեժ Վարդանի Սարգսյանն էր, որին եւս այսօր փառքով ճանապարհեցինք դեպի հավերժություն»-իր խոսքում նշեց  Վարդենիսի զինվորական կոմ իսր, փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը:Հարություն Աբրահամյանի աճյունն ամփոփվեց հայրենի Արեգունի գյուղի գերեզմանատանը: Նրա հուղարկավորությունը վերածվեց համաժողովրդական  համախմբման ու ոգեկոչման տուրքի:

Խոսրով Խլղաթյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation