Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Անհրաժեշտ է զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերել և բացառապես պետական բյուջեից.«Հայկական ժամանակ»

SOCIETY

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետևանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։

Նախաձեռնության հեղինակը մեր գործընկեր, «Հետք» պարբերականի ղեկավար Էդիկ Բաղդասարյանն Է։ «Եվ թող չփորձեն ասել բյուջեում միջոցներ չկան։ Եթե նման բան ասեն, մենք ցույց կտանք որտեղ են այդ միջոցները և ինչպես Է հնարավոր հետ բերել թալանածը»,– նշել Է Բաղդասարյանը իր գրառման մեջ։ Ավելի հարմար պահ այս հարցը բարձրացնելու և հանրային քննարկման թեմա դարձնելու համար դժվար Էր գտնել։ Անչափ կարևոր Է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվելիք դրամական աջակցությունը իրականացվի բյուջեից և բացառապես բյուջեից։ Հիմա փորձենք հաշվել, թե ինչպիսի բյուջետային ծախսեր սա կարող Է առաջացնել, ի վիճակի՞ Է արդյոք մեր պետբյուջեն հոգալ այս ծախսը և այլն։

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործության հետևանքով զոհված և անհետ կորած մեր զինծառայողների թիվը մոտ 50 է: Այլ կերպ ասած խոսքը 50 ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը պետական   բյուջեի   մեջ  ներառելու մասին է։ Համարենք, որ միջին վիճակագրական ընտանիքը ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենալու պարագայում կարող Է արժանապատիվ ապրել և հենց այդ ցուցանիշն Էլ դնենք մեր հաշվարկների հիմքում։ Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին ամսական 300 հազար դրամ հատկացնելու դեպքում կպահանջվի 15 միլիոն դրամ։ Տարեկան կտրվածքով անհրաժեշտ գումարը    կկազմի    180    միլիոն:


Պետական բյուջեն այս գումարը նույնիսկ չի նկատի։ 180 միլիոն դրամը 1.3 տրիլիոն դրամ պետական բյուջեի 0.01 տոկոսն Է։
Այսինքն, Ադրբեջանի նախաձեռնած այս վերջին գրոհը սանձելիս զոհված մեր զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ տալու դեպքում մեր բյուջեն «կաղքատանա» ընդամենը 0.01 տոկոսով։ Իսկ դա նշանակում Է հարցը նույնիսկ քննարկել չի կարելի՝ դրամական այդ հատկացումը պետք Է անել և վերջ։

Բայց այստեղ բնական հարց կառաջանա, թե ինչու պետք Է նման աջակցությունից օգտվեն միայն վերջին օրերին զոհված մեր զինծառայողները։ Մեր զինվորները ամեն օր են կանգնած սահմանին և ամեն օր են վտանգում իրենց կյանքը։ Վերջին տարիներին միջինը ռազմական գործողությունների հետևանքով տարեկան զոհվում Է 50 զինվոր։ Դա ևս տարեկան լրացուցիչ 180 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտություն Է առաջացնում։

Հաշվի առնելով այս դաժան վիճակագրությունը, որ ամեն տարի 50-ով ավելանում Է զոհված զինծառայողների թիվը, և հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիք 20 տարի անընդմեջ ստանալու Է ամսական 300 հազար դրամ, ապա կստացվի, որ առաջիկա 20 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ Է այդ նպատակին հատկացնել 40 միլիարդ դրամ, կամ 2 միլիարդ դրամ տարեկան։ Ունի՝ արդյոք այդ հնարավորությունը մեր պետական բյուջեն։ Իհարկե ունի։ Պատկերը ավելի պարզ լինելու համար բերենք հետևյալ ցացանիշները։ Օրինակ, այս տարի միայն բյուջետային հիմնարկների աշխատավարձին հատկացված Է 135 միլիարդ դրամ։ Բացի ուսուցիչներից, բժիշկներից, բյուջետային հիմնարկների աշխատողների մեջ են մտնում նաև պետական չինովնիկները։ Պետական ու համայնքային ուռճացված, կամ ավելի ճիշտ՝ գերուռճացված համակարգի «օպտիմալացման», այսինքն պարապ-սարապ   չինովնիկների, գործավարուհիների թիվը ընդամենը մի քանի տոկոսով կրճատելու դեպքում տարեկան այդքան գումար հաստատ կտնտեսվի։ Մեր չինովնիկների ծառայողական ավտոմեքենաները մի քիչ կրճատելու դեպքում այդքան գումար կտնտեսվի։ Տարեկան ավելի քան 160 միլիարդ դրամի պետական գնումների ընթացքում եթե ընդամենը մի 5 տոկոս քիչ գռփեն, այդքան գումար կտնտեսվի...։ Բայց սա միայն լեգալ, պետական բյուջեում երևացող գումարներն են»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation