Հիլարի Քլինթոնը խոստացել Է «սանձահարել» Չինաստանին
INTERNATIONAL NEWSՀիլացի Քլինթոնը, որը պայքարում Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար, խիստ քննադատության Է ենթարկել Չինաստանին եւ խոստացել «սանձահարել» Պեկինին պետության ղեկավար ընտրվելու դեպքում:
«Չինաստանն անօրինականորեն մեր շուկան ողողում Է Էժան ապրանքներով, գողանում մեր առեւտրական գաղտնիքները, մանիպուլյացիաներ Է անում իր արժույթով, անարդարացի արտոնություններ տրամադրում իր պետական ընկերություններին եւ խտրականության ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- հայտարարել Է նա Փենսիլվանիայում՝ ելույթ ունենալով նախընտրական արշավի շրջանակներում:
Քլինթոնը խոստացել Է Չինաստանի ղեկավարությանն առաջադրել «ամենասուր հարցերը. ցանցահենային գրոհներից մինչեւ մարդու իրավունքները, կլիմայի փոփոխությունները, առեւտրական եւ այլ հիմնախնդիրներ»:
«Ես գիտեմ, թե ինչպես են նրանք գործում, եւ նրանք լավ գիտեն, որ եթե ես նախագահ դառնամ, իրենք ստիպված կլինեն հնազանդվել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



