Բելգիայում «տեխնիկական խնդրի» պատճառով կանգնեցվել Է «Դուլ» ատոմակայանի ռեակտորը
INTERNATIONAL NEWSԲելգիական Ֆլանդրիայում լույս ապրիլի 7-ի գիշերը կանգնեցվել Է «Դուլ» ատոմակայանի առաջին ռեակտորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Engie Էներգետիկական ընկերությանը:
Ընկերության տվյալներով՝ Էներգաբլոկի աշխատանքը կանգնեցվել Է սովորական «տեխնիկական խնդրի» պատճառով, կայանի անձնակազմի եւ շրջակա միջավայրի անվտանգության համար սպառնալիք չկա:
Սպասվում Է, որ ռեակտորի վերագործարկումը կկատարվի տեղական ժամանակով ժամը մինչեւ 23.00-ը (Երեւանի ժամանակով 01-ը):
«Դուլ» ատոմակայանի առաջին ռեակտորն ամենահինն Է Բելգիայում. այն շահագործման Է հանձնվել 1975 թվականին: Ավելի վաղ Բելգիայի կառավարությունը եւ Բելգիայի ատոմակայանների գործարկու ընկերությունը՝ Electrabel-ը, համաձայնագիր են ստորագրել «Դուլ» ատոմակայանի Էներգաբլոկների շահագործումը մինչեւ 2025 թվականը երկարացնելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



