Սասուն Միքայելյանը վերսկսել է քարոզարշավը
POLITICSՄեր տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը որոշում է կայացրել այսօրվանից վերսկսել նախընտրական քարոզչությունը։
Նշենք, որ օրեր առաջ Սասուն Միքայելյանը դադարեցրել էր իր նախնտրական քարոզչությունը՝ փոխարենը զբաղվելով Արցախ մեկնելու համար իր ջոկատում կամավորներ հավաքագրելով:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կկայանան ապրիլի 17-ին, եւ Սասուն Միքայելյանի հետ միասին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, Ազգային ժողովի փորձագետ Արթուր Միսակյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



