Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Լավրովի` «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների մասին հայտարարությանը

SOCIETY

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանի վրա» առկա պայմանավորվածություններին: «2011 թկողմերիններկայացված Կազանի փաստաթուղթըբանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանըհրաժարվում է այն ընդունելչնայածոր նախօրոքհամաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսելենք այդ մասին։ Դեռեւս Կազանում հանդիպմանժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացիխափանել է կարգավորման սկզբունքներիհամաձայնեցումը»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ`  ապրիլի 7-ին Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլեւս բռնության դրսեւորում թույլ չտրվի ԼՂ-ում:

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները գոհունակություն են հայտնել ԼՂ-ում զինադադարի հասնելու հարցում: «Մենք ձգտեցինք օգնել մեր մոտ բարեկամներին հասնելու պայմանավորվածության, որը, հուսով ենք, կպաշտպանվի եւ կկատարվի, այդ թվում` հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնություններ, որոնք դեռեւս ընդունվել են 1990-ական թվականներին եւ որոնք վերաբերվում են կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ անժամկետ բնույթ ունեցող պարտավորություններին» -ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Նա ասել է, որ այսօր Երեւանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ապրիլի 8-ին նա կլինի Բաքվում: Շփումներն իրագործվել են նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի գծով:

«Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը բոլորից պահանջում է ավելի ակտիվորեն նայել անցյալում ունեցած պայմանավորվածությունների վրա, մշակել շփման գծում վստահության միջոցառումներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Երեւի այժմ, հաշվի առնելով բռնության ճողփյունը, որը տեղի էր ունեցել եւ որը հաջողվեց այնուհանդերձ հանդարտեցնել, կարելի կլինի վերադառնալ այդ թեմային: Բայց ուզում եմ անմիջապես ասել, որ հակամարտության շրջանում վստահության ամրապնդումը բոլորովին չի նշանակում , որ մենք պետք է ուժաթափ լինենք այն բանում, ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության բազմակողմանի քաղաքական կարգավորման գտնելու անհրաժեշտությանը»,-ընդգծել է նա:

«Եվ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ որպես երկիր իր ազգային որակով, որը սերտ եւ բարի հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ամեն ինչ անելու է, որպեսզի իր նախաձեռնություններն առաջ տանի այն աշխատանքի հունով, որը վերջին ժամանակում արվել է այդ ուղղությամբ», -վստահեցրել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ առաջարկել է վերադառնալ ԼՂ-ում վստահության միջոցների ամրապնդման գծով մեխանիզմների մասին հարցի քննարկմանը:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններում արդեն բարձրացվել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ վստահության ամրապնդման միոցառումների մասին հարցը: Այժմ կարելի կլինի վերադառնալ այդ թեմային», -ասել է նա:

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market