Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Սոֆի Մխեյանի ապրիլյոթյան շնորհավորանքը զինվորների մայրերին. Նա ծննդյան օրը կանցկացնի Արցախում

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ «Մայրության եւ գեղեցկության» օրը, երգչուհի Սոֆի Մխեյանն, ով արդեն երկու օր է գտնվում է Լեռնային Ղարաբաղում, Life.panorama.am-ի հետ զրույցում իր շնորհավորանքն է հղել հայ զինվորների մայրերին ու պատմել Արցախում տիրող տրամադրության մասին.

«Այսօր նախեւառաջ մայրության օրն է, իսկ հայ զինվորների մայրերը վերջին օրերին ապրում են անհավանական զգացողութուններ: Թերեւս նրանց ուղղված բարեմաղթանքիս մեջ ամենակարեւորը ցանկանամ համբերություն ու հավատ, որ Աստծո կամոք իրենց զինվոր որդիները ժպիտն երեսին տուն գան. նրանք գալու են հաղթանակած ու հայրենիքի սահամնները պաշտպանած»,- նշեց Սոֆին ու շարունակեց.

«Պատկերացնելն անգամ սարսափելի է այն ծնողների, այն մայրերի վիճակը, ում զավակները վերջին օրերին կենաց մահու կռիվ են տալիս՝ պաշտպանելով մեր սահամանների անառիկությունը: Փառք ու պատիվ մեր զինվորներին ու իրենց ծնողներին, հենց նրանց շնորհիվ է, երբեմն նույնիսկ նրանց կյանքի շնորհիվ է, որ մենք այսօր քնում ու արթնանում ենք խաղաղ պայմաններում: Ես չգիտեմ, թե այսօր ինչ մաղթեմ մեր զինվորների մայրերին, այսօր, երբ նրանք դիմանում են այս ծանր իրադարձություններին, հենց մոր անհավանական բնությունից ելնելով է»:

Սոֆի Մխեյանը փաստեց՝ Արցախում բարձր տրամադրություն է իշխում, արցախցիները շարունակում են ժպտալ.

«Շատ կարեւոր է նշել, որ այստեղ տրամադրությունը շատ հանգիստ ու խաղաղ է, այն խիզախությունն ու ուժը, որն ունի յուրաքանչյուր արցախցի, ուղղակի աննկարագարելի է եւ միայն տեսնել է պետք: Այսօր կարծես թե հենց արցախցիներն են մեզ ուժ տալիս, ժպիտ փոխանցում: Վերջին օրերին ընկերներիս հետ այստեղ ենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչ ծանր վիճակ է մեր երկրի համար, բայց մենք փորձում ենք ժպտալ միմյանց, արցախցինեը թույլ չեն տա տխրել: Այո, բոլորս գիտակցում ենք, որ մեր տղաները իսկական կռվի մեջ են ու սգում ենք զոհերի վառ հիշատակը, բայց եւ պետք է արցախցու նման ուժեղ լինել, մենք պարտավոր ենք իրենց հետ հավասար դիմակայել ու սիրել միմյանց, քանի որ հենց միմյանց նկատմամբ սերն է մեզ ուժ տալիս, սերը հենց կյանքն է, որ կա»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով հայտնիների՝ Արցախ մեկնելու վերաբերյալ քննադատություններին, շեշտեց.

«Շատ կցանկանամ, որ մարդիկ այս պահին լցվեն բարությամբ, այո, գուցե նրանք մտածեն, թե ինչ են էնտեղ անում հայտնիները, բայց հավատացեք բնակչության համար իսկապես փոքրիկ ուրախություն է, որ մենք իրենց կողքին ենք եւ կիսում ենք իրենց համար դժվարին այս իրավիճակը: Այնպես չէ, որ մենք այսօր ժպտում ենք ու դա նշանակում է, թե մենք չենք սգում. Կյանքը ոչ միայն շարունակվում է, այլ կյանքը հենց արցախցիների այսօրվա ժպիտի մեջ է ու մենք բոլորս պետք է իրենց կողքին լինենք: Կցանկանայի, որ քննդատող մարդիկ խոսելու փոխարեն, վեր կենան ու գան Ղարաբաղ: Այստեղ ես ինձ ավելի կարող եմ զգում, քան առաջին օրերին, երբ Երեւանում էի: Այսօր պատերազմ են գնում պարելով եւ երգելով, այսինքն՝ վստահությամբ, որ լավ է լինելու»:

Վաղը Սոֆի Մխեյանի ծննդյան օրն է, նա խորհրդանշական է համարում, որ ծննդյան օրն անցկացնելու է արցախցիների կողքին.

«Վաղը ծննդյանս օրն է ու ինձ համար շատ կարեւոր է վաղը լինել արցախցիների կողքին: Իհարկե, կցանկանայի ծննդյանս օրն անցկացնել Ղարաբաղում, բայց ավելի խաղաղ պայմաններում, այնուամենայնիվ, այս պարագայում էլ ինձ համար ուղղակի մեծ բան է լինել մեր ժողովրդի կողքին ու կիսել նրանց տխրությունն ու ժպիտը: Չեմ ուզում ասել, թե մենք սա ենք անում, նա ենք անում, չէ որ յուրաքանչյուր մարդ ինքն իր ներսում գիտի, թե ինչ է անում: Նախապես ինքս ինձ բարեմաղթանք հղելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, այլեւ հայ ժողովրդին մաղթել ուժ, եռանդ ու հաղթանակ: Հորդորում եմ լինել զինվորների կողքին, աղոթել նրանց համար ու փառք տալ հերոսաբար զոհված մեր հերոսներին»,- ավարտեց Սոֆի Մխեյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference