Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհում ահաբեկչական սպառնալիքի աճը ստիպում է ԱԺ-ին վավերեցնել 9 տարի առաջվա միջպետական արձանագրությունը

POLITICS

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ԱՊՀ երկրների շրջանակում արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման ու կարգավորման ժամանակ օգնություն ցուցաբերելու 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված արձանագրությունը վավերացնելու հարցը: Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը:

Նախագիծը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` 9-ամյա դադարից հետո է վավերացվում արձանագրությունը, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են ստեղծել են դրա անհրաժեշտությունը: «Ղարաբաղյան հիմնախնդիրն ու Ղարաբաղյան ճակատում մեր խնդիրները նոր չեն ու այս համաձայնագրի վավերացմամբ չէ, որ պետք է դրանք լուծում ստանան: Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունենում այսօրվա աշխարհում, հատկապես ահաբեկչական ալիքի զարգացման, միգրացիոն անօրինական հոսքերի շարժի ու եվրոպական տարածաշրջանում այդ հոսքերի հետ ահաբեկչակման տարրի ներթափանցման առնչությամբ: Այս պայմաններում է, որ ահաբեկչական խմբերի կողմից հասարակական, քաղաքական, տնտեսական օբյետներին սպառնացող վտանգների դեմ հավաքական պաշտպանության և միջոցառումների իրականացման անհրաժեշտություն է առաջանում»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով` արձանագրության մեջ հստակ բացատրվում է, որ «արտաքին սահման»-ը ԱՊՀ անդամ-երկրներից դուրս գտնվող երկրների հետ սահմաններն են: «Հայաստանի դեպքում խոսքը գնում է Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի սահմաններում հնարավոր ճգնաժամերի մասին: Այն պարտավորությունները, որ ստանձնում են ընդունող երկրները, որոնք միացել ու վավերացնում են արձանագրությունը, ոչ միայն ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են պահանջում, այլև` մասնագիտական պատրաստվածություն»,-ասաց Արտակ Զաքարյանը: Նա շեշտեց հանգամանքը, որ Թուրքիան այս կամ այն կերպով ունի ներ գրավվածություն համաշխարհային ահաբեկչության մեջ և համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների հետ, այս պարագայում անհրաժեշտ է ունենալ այդ սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմներ:

Պատգամավորը նաև նկատեց, որ ԱՊՀ անդամ-երկրների ողջ կազմը չէ, որ միացել է համաձայնագրին: Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ուկրաինան չեն միացել, իսկ Բելառուսն որոշակի վերապահումով է միացել, մասնավորապես, այն չի համաձայնել անձնակազմ ուղարկել մասնակից երկրներ սահմանային ճգնաժամերի դեպքում:

ԱԺ-ում հարցի հիմնական զեկույցող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը նշեց, որ «սահմանային ճգնաժամ»-ը ենթադրում է ոչ թե պատերազմական իրավիճակ, այլ սահմանային կետերում մարդկանց չկազմակերպված ներհոսք, որը հնարավոր է պայմանավորված լինի հարակից պետությունում պատերազմական կամ ահաբեկչական հարձակման հետ:

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank