Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Ադրբեջանական հարձակման գիշերը ԼՂՀ նախագահը ՊԲ հրամանատարին հանձնարարել է հետապնդել հակառակորդին և ոչնչացնել նրա միջոցները

SOCIETY

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին տեղեկությունը ստանալու պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տեղափոխվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Բակո Սահակյանը նշեց, որ հրամանատարական կետում, ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ և հրամաններ:

«Տվել եմ համապատասխան հրաման Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին՝ կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու՝ նպատակ դնելով հետապնդել նրա կենդանի ուժը և ոչնչացնել միջոցները: Հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած մայր Հայաստանից կամավորականները, աշխարհի տարբեր կետերից մարտի եկած հայորդիներ: Առաջադրանքը փառքով կատարվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականի գլխավորությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը նաև նկարագրեց ապրիլի 1-2-ի գիշերը իր աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումները: «Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների կատարմամբ: Մենք աշխատանքը սկսում ենք շուտ և ավարտում ենք ուշ գիշերը: Այդ օրը մենք, գտնվելով իմ աշխատասենյակում, գիշերը 01:15-ին ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ»,- ասաց Սահակյանը: Այդ տեղեկությունները Բակո Սահակյանը քննարկել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մնացականյանի , ոստիկնապետ գեներալ Աղաջանյանի և ԱԱԾ տնօրենի հետ:

«Տեղեկությունն ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից իրականցվող հերթական սադրանք՝ ընկալելով որպես լոկալ հատվածում հերթական սրացում: Մենք այդպիսի նախնական տպավորություններով մեկս մյուսին ցտեսություն ենք հայտնել և մեկնել, այսպես ասած, «հանգստանալու»: ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատասենյակը և սկսել է լրացուցիչ  ստուգումներ իրականացնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ հակառակորդը գիշերը ժամը 03:00-ի շրջանում սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Դրանից հետո ԼՂՀ նախագահը տեղափոխվել է ՊԲ հրամանատարական կետ և տվել համապատասխան հանձնարարականներ: 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման ենենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժիկողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքովսպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց ենտեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք:

Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղելեն երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր:Լեռնային Ղարաբաղի Պաշտպանությա ն բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղելիրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցածմարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշտեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը12:00-ին , շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռքբերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-իգիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը:

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation