Հայ բռնցքամարտիկներն արդեն Թուրքիա են մեկնել
SPORTՀայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Սամսուն քաղաքի օլիմպիական վարկանշային խոշոր մրցաշարի:«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆերդերացիային, հայտնում է, որ պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի և հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները Սամս ունում կփորձեն բարձր պահել Հայոց եռագույնի և հայկական բռնցքամարտի պատիվը:
«Մարզիկները մարտական են տրամադրված և գիտակցում են, թե ուր և ինչի համար են գնում: Մեծ աշխատանք է տարվել վերջին ամիսներին, և բարձր արդյունքների ակնկալիք ունենք»,- հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Աղամալյանը:
Ապրիլի 7-ից 18-ը կայանալիք վարկանշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 տարբեր քաշային բռնցքամարտիկներ և 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: