Չորս շախմատիստներ մեկնում են Աբու Դաբի
SPORTՀայաստանը 4 ուժեղագույն ներկայացուցիչներով կմասնակցի Շախմատի համաշխարհային ուսանողական խաղերին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային, հայտնում է, որ ապրիլի 9-ին ԱՄԷ-ի Աբու Դաբի էմիրությունում մեկնարկելու է շախմատային մրցաշար, որի ժամանակ Հայաստանը կներկայացնեն երիտասարդ ու խոստումնալից շախմատիստներ:
Տղաների պայքարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ, ի դեմս՝ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Հավհաննես Գաբուզյանի, ինչպես նաև միջազգային վարպետի կոչում ունեցող Տիգրան Ս. Պետրոսյանի: Աղջիկների պայքարում Հայաստանի պատիվ կփորձի բարձր պահել 2016 թ.-ի երկրի կանանց չեմպիոն հռչակված Մարիա Գևորգյանը:
Աբու Դաբիում կայանալիք Շախմատի համաշխարհային ուսանողական խաղերին բացի մասնակիցների անհատական պայքարից, տեղի է ունենալու նաև թիմային հաշվարկ: