Գլխավոր գանձապետին բնակարան են նվիրել
ECONOMICSԻնչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրից՝ վերջինս նախորդ տարի 12 միլիոն 744 հազար 810 դրամով բնակարան է ձեռք բերել:
Ըստ հայտարարագրի՝ Ատոմ Ջանջուղազյանը նույնքան գումարի չափով էլ նվիրատվություն է ստացել բնամթերքի տեսքով: Ինչից հետեւում է, որ այդ բնակարանը նրան նվիրել են:
Բացի այդ գլխավոր գանձապետի դրամական միջոցները 2015թ-ի տարեվերջին կազմել են 38 հազար ԱՄՆ դոլար եւ 800 հազար դրամ: Ինչը փոքր-ինչ տարբերվում է տարեսկզբի տվյալներից՝ 40 հազար ԱՄՆ դոլար եւ մեկ միլիոն 500 հազար դրամ: Պաշտոնյայի մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է ութ միլիոն 379 հազար 217 դրամ:
Նշենք, որ Ատոմ Ջանջուղազյանը արդեն 19 տարի է ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնն է զբաղեցնում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան