ԻՊ-ի գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքում առնվազն 120 մարդու են մահապատժի ենթարկել
INTERNATIONAL NEWSԻրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առնվազն 120 մարդու մահապատժի են ենթարկել և գերի են վերցրել ավելի քան 350 մարդու: Այդ մասին հայտնել է Մոսուլում Նայնավա շրջանի նահանգապետ Ասիլ ան-Նաջաֆին:
«Ինչքան շատ են մարդիկ մերժում ԻՊ-ը, այնքան շատ է քաղաքի տարբեր հատվածներում աճում մահապատժի ենթարկվածների և առևանգվածների թիվը»,- ասել է ան-Նաջաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Որոշ զոհեր, որոնք մի քանի ամիս եղել են գրոհայինների գերության մեջ, սպանվել են գլխին ստացած կրակոցից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



