Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատերազմական այս օրերին հարմարավետ տեղավորվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում.«Չորրորդ իշխանություն»
SOCIETY««ՉԻ» տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատերազմական այս օրերին գտնվում է ոչ թե Արցախում, որտեղ պարտավոր էր լինել իբրև ազատամարտիկ, այլ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Շմայսը ամրացել է Խնձորեսկում այն պատճառով, որ ցանկանում է վերհիշել Արցախյան ազատամարտը, երբ նրա ջոկատը կռվում էր Խնձորեսկի մատույցներում։ Ի դեպ, նա իրեն զանգահարող ծանոթ լրագրողներին պատմում է, թե ինչ հարմարավետ պայմաններում է ապրում՝ չմոռանալով նշել, որ հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կպայքարի Արցախի անկախության համար։ Խնձորեսկից է պայքարելու, թե գնալու է Արցախի դիրքեր՝ պատգամավորը նպատակահարմար չի գտնում մանրամասնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



