Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ձկները կարող են վստահել իրավիճակին, զուգընկերոջը կամ սեփական բնազդին. Ապրիլի 8-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Այսօր աճում է Խոյերի ուշադրությունը գումարային հաշվարկների և դրանց հետ կապված փաստաթղթերի նկատմամբ: Հնարավոր է ստիպված լինեք ավելի հաճախ օգտվել բանկային քարտից, ֆինանսական հարցերով նամակագրություն վարել: Մեծ է հաշվի համալրման, միջոցների վերադարձի, ուշացած աշխատավարձի փոխանցման հավանականությունը: Խանութներով շրջելն այսօր դժվար թե հետաքրքիր լինի: Ձեր գնումների ցանկի առաջին տեղում կլինեն հրատապ կարիքները:

Ցուլ

Ցուլերին հաջողություն է սպասվում սպասարկման, հաղորդակցման, կրթության ոլորտում: Կարող է ակտիվանալ նամակագրությունը կամ բանավոր շփումը: Այսօր լավ է սկսել ուսումնական փուլ, բանակացությունների շրջան, գրական, գեղարվեստական, մանկավարժական գործունեություն: Ձեր խոսքը կշիռ է ստանում, կարելի է համարձակորեն արտահայտել ձեր կարծիքը, հանդես գալ առաջարկով: Չեք ձանձրանա, եթե ձեր գործը կապված է տեղեկատվության, թարգմանության հետ:

Երկվորյակ

Երկվորյակները ստիպված կլինեն առաջնայնությունը տալ նյութական և կենցաղային հարցերին: Գործերի հաջող վարման համար կարող է պետք գալ գաղտնիություն: Ցանկալի չէ կողմնակի մարդկանց հետ խոսել ձեր գործերի, ֆինանսական վիճակի, ընտանեկան հանգամանքների մասին: Խորհրդակցությունները, բանակցություններն արժե վարել գաղտնի մթնոլորտում: Կարող է անհրաժեշտ լինել խոսակցություն տան անդամի հետ, շփում` վստահված անձի հետ:

Խեցգետին

Խեցգետինների համար հավելյալ հենակետ կդառնա օգտակար ծանոթությունը, շահեկան գործարքը, դրական նորությունը, տեղեկատվական փոխանակման վերսկսումը: Օրը կօգնի ընդլայնել աշխարհայացքը, գտնել հնարավորություն, լրացնել բաց թողածը: Հաջող և ճանաչողական կլինի զբոսանքը, էքսկուրսիան, հեղինակավոր դեմքի հետ հանդիպումը: Հարմար պահ է ուսման կամ ուղևորությունների, բանակցությունների փուլին վերադառնալու համար:

Առյուծ

Առյուծների համար առաջին հորիզոնական կարող են դուրս գալ օգտակար կապերը և տվյալների աղբյուրները, ինչպես նաև ընդհանուր նյութական հիմքը: Ակտուալ է մտահղացած գործից, ընտրած մասնագիտությունից եկամուտ ստանալու հարցը: Օրը կարող է կարևոր դառնալ հաշվապահների, տնտեսագետների, առևտրային բիզնեսի սեփականատերերի համար: Հնարավոր է սերտ շփում ղեկավարության, պատվիրատուների, մատակարարների հետ:

Կույս

Կույսերին սպասվում է լավ նորություն, հեղինակության աճ, հնարավոր են նորություններ հեռավոր վայրերից: Օրը հարմար է աշխարհայացքի ընդլայնման, ճանապարհորդությունների, փոխհաշվարկների, շահեկան կապերի վերակենդանացման համար: Կարելի է զբաղվել կրթության, անձնական նյութերի հրատարակման, արտասահման մեկնելու, արտոնություններ ստանալու հետ կապված փաստաթղթերով: Հաջողություն են խոստանում նաև կրկնակի փորձերը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում զբաղվել ֆինանսական և իրավաբանական նրբություններով, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերով: Ուշադրություն կարող են պահանջել գործընկերային պարտավորությունները, ընդհանուր բյուջեն, ձեր անձնական բաժինը համատեղ ծախսերում, ներդրումներում, եկամուտներում: Օրը հարմար է նոտարական կամ փաստաբանական գրասենյակ, հարկային տեսչություն, ֆինանսական խորհրդատուի այցելելու համար:

Կարիճ

Կարիճներին օրն օգնում է ընդհանուր լեզու գտնել գործընկերների և հնարավոր մրցակիցների հետ: Անհրաժեշտ մարդիկ տրամադրված են երկխոսության, ինչից անպայման պետք է օգտվել: Հիանալի պահ է փոխշահավետ համաձայնության համար: Հնարավորություն կա ֆինանսների ունեցվածքի, ուսման, ինչ-ինչ իրավունքների հետ կապված նախկին պայմանավորվածություններին վերադառնալու: Հաջող օր է նաև խորհրդատվություն ստանալու համար:

Աղեղնավոր

Նվաճումներն ամրապնդելու համար Աղեղնավորները ստիպված կլինեն հետաքրքիր, ոգևորիչ գործունեությունից անցնել տնտեսական կամ բժշկական հարցերին: Այսօր կարելի է լուծել մատակարարման, աշխատուժի, կենցաղային նրբությունների, նյութական ապահովության հետ կապված առաջադրանքները: Կարող են պետք գալ կապեր հիմնարկներում, սպասարկման ոլորտում: Ղեկավարները ճիշտ կանեն հոգ տանել աշխատողների համար լավ պայմանների մասին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են վերադառնալ կապի սովոր ալիքներին, նորից օգտագործել ազդեցիկ ծանոթությունները: Իրավիճակը թույլ է տալիս ընդլայնել ձեր ազդեցության ոլորտը, ևս մեկ անգամ հաջող կիրառել ստացած գիտելիքները, իրագործել հին ցանկություններից մեկը: Հուսադրող նորություններ հնարավոր են ոչ միայն ստեղծագործական կամ մասնագիտական ասպարեզում, այլև անձնական կյանքում, հիվանդությունների բուժման, առողջության վերականգնման ոլորտում:

Ջրհոս

Ջրհոսների մտքերն այսօր առանձնանում են հիմնավորությամբ, բացառված չէ հետազոտական ազարտը: Սկսելով քանդել կծիկը` կարող եք հիմնովին տարվել և լրջորեն ընդլայնել ձեզ հետաքրքրող առարկայի մեջ նախկին գիտելիքները: Հնավոր է դրա համար ստիպված լինեք խորասուզվել ինտենսիվ մտորումների մեջ, յուրացնել տեղեկատվության մեծ ծավալ, դիմել գրադարանին, արխիվին: Օրը հարմար է ընտանեկան կամ աշխատանքային կլոր սեղանի համար:

Ձկներ

Ձկները կարող են վստահել իրավիճակին, զուգընկերոջը կամ սեփական բնազդին: Այսօր անհրաժեշտ կապերը, գիտելիքները, տվյալներն իրենք են հոսում դեպի ձեր ձեռքը: Օրը հարմար է տեղեկատվական փոխանակման, ինտենսիվ երկխոսության, կարևոր թեմայով խորհրդատվության համար: Պայմաններ կան գործնական բանակցությունների, անձնական կապերի վերսկսման, ուսման, գրական տաղանդի, մանկավարժական և թարգմանչական ունակությունների զարգացման համար:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference