Ռուսաստանը և Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց ջրանցքի կառուցման հնարավորությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ Իրանը քննարկում են Կասպից ծովից Պարսից ծոց միջանցիկ նավարկելի ջրանցք կառուցելու հարցը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ասել Է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սնային Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ կայացած հանդիպմանը: «Այո՛, այդ հարցը քննարկվում Է»,- պատասխանել Է դեսպանը ջրանցքի կառուցման վերաբերյալ ուսանողի հարցին՝ չճշտելով մանրամասնությունները:
Կասպից ծովն աշխարհի խոշորագույն փակ ջրավազանն Է: Առափնյա գիծը կազմում Է 7 000 կիլոմետր եւ անցնում Է Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի եւ Ադրբեջանի տարածքներով: Կասպից ծովը Պարսից ծոցին միացնել կարելի Է՝ սոսկ ջրանցք կառուցելով Իրանի տարածքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



