Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Արցախին աջակցություն են հայտնել աշխարհի տարբեր ծայրերից

SOCIETY

Այս քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը համախմբված դուրս էին եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու Ադրբեջանի սադրիչ, հարձակողական գործողությունների դեմ եւ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դադարեցմանն ուղղելու նպատակով:

Այսպես, Գլենդելում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել ամերիկահայերը՝ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունները դադարեցնելու պահանջով: Հրապարակում հավաքված երիտասարդությունը ռազմա-հայրենասիրական, ազգային երգեր էր կատարում, բարձրաձայն աղոթք կարդում: Հավաքվածներին էր միացել նաեւ Գլենդելի քաղխորհրդի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանը:

Հունաստանի մայրաքաղաքում Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ցույց էր կազմակերպել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակողական գործողությունների դեմ: Ինչպես գրում է հունական «Ազատ օր» պարբերականը, Արցախի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու եւ Ադրբեջանի կողմից ռազամական գործողությունների դատապարտման նպատակով Աթենքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց էին հավաքվել տեղի հայերը: Ցույցը ղեկավարում էր Հունաստանի ՀՅԴ Հայ դատի խումբը: Ցույցին միացել էին նաեւ հույները, մասնավորապես՝ Հունաստանի Պոնտական միության անդամները: Ադրբեջանի դեսպանությունը ստիպված էր ցուցարարների պահանջները հաշվի առնել, եւ «Ղարաբաղը մերն է» վանկարկումների ներքո դեսպանատան ներկայացուցիչներից մեկը վերցրեց ցուցարարների նամակը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նույնպես մեր հայրենակիցների կողմից ցույցեր իրականացվեցին: Բուրչ Ամուդ թաղամասի հրապարակում հավաքվել էին հազարավոր մարդիկ, ովքեր իրենց ձեռքերում պահել էին Արցախի ժողովրդին իրենց աջակցությունը հայտնող եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտող գրություններով ցուցապաստառներ:

Ապրիլի հինգին Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցուցարարներ էին հավաքվել նաեւ Փարիզում: Հնչել էին կոչեր, որ պետք է դատապարտել նաեւ նրանց, ովքեր աջակցում էին Ալիեւին եւ նրա գործելաոճը:

Ցույցեր տեղի ունեցան նաեւ Իսպանիայում, մասնավորապես՝ Վալենսիայում: Հավաքվածներն իրենց ձեռքերում պահել էին «Մենք բոլորս Արցախն ենք, մենք բոլորս հայեր ենք», Stop Azerbaiyan! գրություններով պաստառներ: Ցույցին մասնակցել էին Վալենսիայի մարզի գրեթե բոլոր քաղաքները, Միսլատի, Մանասեսի, Կարկախենթի եւ այլ բնակավայրերը, ինչպես նաեւ «Իսպանիա-2000» կուսակցության նախագահ Խոսե Լուիս Ռոբերտոն եւ կուսակցության անդամները: Արգենտինայի հայերը նույնպես իրենց աջակցությունն էին հայտնել Արցախի ժողովրդին: Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց մեր հայրենակիցները բողոքի երթ էին կազմակերպել: Արգենտինայի հայկական թեմի արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը Արցախում զոհվածների հոգիների հանգստության համար աղոթք է կարդացել: Այնուհետեւ հայ համայնքն իր բողոքի նամակն է հանձնել դեսպանատան ներկայացուցչին:

Ավստրիայում էլ հայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել: Ակցիայի մասնակիցները «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ադրբեջա´ն, ձեռքդ հեռացրու Արցախից», «Հարգե՛ք մեր ինքնորոշման իրավունքը» գրություններով պաստառները ձեռքներին հավաքվել էին Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ շտաբի դիմաց: Ցույցեր են տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation