Ռուստամյանը Ալիևին համեմատնում է Հիտլերի հետ
SOCIETYՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Արցախից: Նրա խոսքով՝ այնտեղ հարաբերական անդորր է, սակայն նորից կարող են կրկնվել հարձակումները, և դրան պետք է պատրաստ լինել:
«Մենք պետք է նկատի ունենանք, որ մի այնպիսի որակի թշնամի ունենք, որից նոր ավանտյուրաները սպասելի են: Լայնամասշտաբ պատերազմ սպասելի է այդ թշնամու կողմից, քանի որ նա չի ուզում տեղավորվել միջազգային նորմերի մեջ: Ադրբեջանը չի տեղավորվում այդ նորմերի համակեցության մեջ, հետևաբար մենք միշտ պետք է զգոն լինենք: Վստահ եմ, որ հիմա ավելի պատրաստված ենք ու միահամուռ, որքան էլ փորձեն իրենց ավանտյուրիստական մեթոդները կիրառել, միևնույն է, նույն ճակատագրին են արժանանալու և ավելի վատ հետևանքներ են ունենալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև համեմատություններ անցկացրեց Ալիևի և Հիտլերի միջև: «Ալիևը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը: Ալիևին հաջողվեց նմանվել Ադլոֆ Հիտլերին այն առումով, որ Հիտլերն էլ էր ֆաշիստ, ու Ալիևն էլ կունենա այն վախճանը, ինչ վախճան ունեցավ Հիտլերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ֆաշիստական Ադրբեջանը իր ձեռագիրը չի փոխում, և նման հակառակորդ ունենալու պարագայում, միշտ պետք է աչքի տակ ունենալ լայնամասշտաբ պատերազմի վտանգը: Պատգամավորը չմոռացավ նշել այն ոգին, որ կար մեր զինվորների շրջանում, ինչը, ըստ Ռուստամյանի, ապշեցրել է հակառակորդին:
Լիլիթ Լալայան
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



