Ստեփանակերտ ԱԹՍ ուղարկելը համանախագահների այցի օրերին Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախում են: Նման քայլը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը որակում է որպես ահաբեկչության և հիմարության դրսևորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



