Հայ բռնցքամարտիկներին խորհուրդ են տվել Սամսունում ավելորդ ուշադրություն չգրավել
SPORTԹուրքիայի Սամսուն քաղաք մեկնած հայ բռնցքամարտիկներին հորդորել են, անվտանգության նկատառումներից ելնելով, հանդես չգալ թիմային մարզահագուստով, որի վրա գրված է «Armenian Boxing Team»:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, տեղեկացնում է, որ Հայաստանի բռնքամարտի հավաքականի պատվիրակությունն իր 10 մարզիկներով արդեն Սամսուն քաղաքում է, որտեղ կայանալու է օլիմպիական վարկանիշային մեծ մրցաշար, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ:
«Սամսունում մեր պատվիրակությանը խորհուրդ են տվել փոփոխել մարզահագուստները` ելնելով այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններից: Հորդորն ընդունվել է. թիմը որոշել է այլ մարզահագուստով հանդես գալ` չփորձելով լրացուցիչ ուշադրություն գրավել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցԲռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Երվանդ Հակոբյանը` հավելելով, որ անգամ անցած տարի Բաքվում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել թիմային հատուկ մարզահագուստով: Ըստ Երվանդ Հակոբյանի` Սամսուն քաղաքում Հայաստանի պատվիրակության անվտանգությունը հսկող աշխատակիցների մտահոգությունն այս պահին իսկապես տեղին է, այդ պատճառով էլ փոխհամաձայնություն է ձեռք բերվել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացրին նաև, որ, կախված մրցաշարի կշռման և վիճակահանության արարողություններից, կորոշվի, թե երբ և ում դեմ ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 10 մարզիկները: Ըստ Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի` առաջինն ամենայն հավանակությամբ ռինգում կհայտնվի Հայաստանի միակ ներկայացուցիչը կանանց բռնցքամարտում`51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Դեռ 2015 թ. դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և «NIKE» ապրանքանիշի միջև կնքվել էրհամաձայնագիր, ըստ որի` առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգայինստանդարտներին համապատասխանող լավագույն հանդերձանքով: Սամսունի մրցաշարի համար պատրաստված մարզահագուստը հենց «Nike»-ի արտադրանքն էր: