Ուսանողուհին նորածին երեխայի է առեւանգել ծննդատնից
SOCIETYԲելգորոդում քրեական գործ է հարուցվել երիտասարդ աղջկա նկատմամբ։ Ուսանողուհին մեղադրվում է պրակտիկայի ժամանակ ծննդատնից նորածին երեխայի գողանալու մեջ։ Ինչպես պարզվել է, ուսանողուհին, չնայած հերթապահող բուժքույրերին, կարողացել է առեւանգել փոքրիկին ու փախուստի դիմել։ 22-ամյա աղջիկը նախապես հայտնել է ծնողներին, թե գնում է ծննդաբերելու, եւ գողանալով նորածին աղջնակին՝ ներկայացրել է իբրեւ իր երեխայի։
Փոքրիկին ոստիկանները հայտնաբերել են ու հիվանդանոց տեղափոխել, քանի որ նա ժամանակից շուտ էր ծնվել ու բուժօգնության կարիք ուներ։ Դեպքի այլ մանրամասներ չեն նշվում։ Հայտնի է, որ 22-ամյա աղջկան մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



