Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարևոր չէ, թե ով է օլիգարխ, ով ոչ, բոլորն այդ ժամանակ հավասար են

SOCIETY

Life.panorama.am-ը գրում է․

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում երբեմն դադարում է կրակը, երբեմն կրկին ակտիվանում: Չնայած առաջին օրերի լարվածությունն արդեն անցյալում է, բայց մարդկանց պատրաստակամությունը՝ լինել մեր զինվորների կողքին, շարունակվում է օր օրի ավելանալ:

Ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ եւ երգահան Դավիթ Ամալյանը, ում ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է Հայոց բանակին ու հայ զինվորին,Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակի մասին լսելուց հետո անմիջապես մեկնել է Արցախ, որից հետո Երեւանում կիսատ թողած գործերի պատճառով վերադարձել է այստեղ.

«Երբ լսեցինք այս դժբախռության մասին, անմիջապես մեկնեցինք Ղարաբաղ, բայց էստեղ կիսատ թողնված գործեր կային, էստեղ էլ մեր անհրաժեշտությունը կար, ուստի վերադարձանք Երեւան՝ կրկին հետ գնալու նպատակով: Ի ուրախություն մեզ՝ հիմա կարծես թե առաջին օրերի լարվածությունը չկա ու մեր վերադառնալու կարիքն էլ դեռ չկա: Իհարկե, շատ խորը կսկիծով ցավ եմ զգում մեր զոհված տղերքի համար, ինձ համար մեծ կորուստը եղավ այն, որ ինքս չհասցրեցի կռվել, գնացի Ղարաբաղ, բայց չհասցրի դիրքերում լինել: Միաժամանակ պետք է նկատեմ, որ ընկերներս, ովքեր եղել են դիրքերում, ուղղակի հիացած են մեր երիտասարդ զինվորներով, նրանք էլ հիացած են իրենց ավագներով. Ես երկուսի ցավն էլ տանեմ»,- նշեց նա:

Հայ ժողովրդի համախմբվածության վերաբերյալ Դավիթ Ամալյանը շեշտեց.

«Ես միշտ եմ ասել, եթե Աստված չանի պատերազմ լինի, մեր ժողովուրդը կհամախմբվի: Իհարկե, այս դժվարին իրավիճակում երջանկություն է, որ մեր սպասվածից ավելի մեծ ծավալ կրեց այդ համախմբվածությունը: Գիտեք, հայ զինվորը միշտ էլ օժտված է եղել մարտական ոգով, այս պարագայում մեր ամենամեծ հաղթանակը հայ ժողովրդի համախմբվածությունն էր, ինչում ես միշտ եմ վստահ եղել: Ստեփանակերտի հրապարակում կանգնածների շարքում կարեւոր չէ, թե ո՞վ է օլիգարխ, ո՞վ ոչ, բոլորն այդ ժամանակ հավասար են, եթե մինչեւ կռիվն էլ այդպես հավասար լինենք, կռիվ անելու կարիք չենք ունենա. տա Աստված, որ մենք միշտ միասնական լինենք, հենց դրա մեջ  է մեր հաղթանակը»:

Այս օրերին Արցախում է գտնվում նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն: Մեզ հետ զրույցում երգիչը երկար խոսել չկարողացավ, քանի որ ուղեւորվում էր Մարտակերտ.

«Արդեն մի քանի օր է ընկերներիս հետ Ղարաբաղում եմ, այստեղ ենք հատուկ առաջադրանքով, որի մասին չեմ կարող մանրամասնել. զինվորների համար անհրաժեշտ պարագաներ ենք մատակարարում: Այս պահին Մկրտիչ Մկրտչյանի հետ Քարվաճառից ուղեւորվում ենք Մարտակերտ, փորձում ենք մեր հնարավորության սահմաններում օգտակար լինել եւ կշարունակենք մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,- նշեց Արսեն Գրիգորյանն ու ավելացրեց.

«Վերջին օրերը մեր ժողովրդի համար իսկապես շատ ծանր են, ուզում եմ խաղաղություն մաղթել բոլորիս ու շնորհակալությունս հայտնել մեր տղաներին, ովքեր կյանքի գնով պահպանում են մի ամբողջ ժողովրդի խաղաղությունը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation