Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

Ինչպե՞ս բացահայտել կեղծ ընկերուհիներին

LIFE

Անիծյալ ընկերուհի հանդիպում է յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Երբեմն նա կարող է տարիներ շարունակ թաքնվել լավագույն ընկերուհու դիմակի տակ, սակայն ինչպես ասում են, ստի ոտքը կարճ է։ Այսպիսի նախանձ ու չար ընկերուհին արագորեն կգտնի ձեր հաշվին ինքնահաստատվելու եղանակներ։ Ընդ որում, նա դա կանի այնպես բնական ու հմուտ եղանակով, ասես նա միակ մարդն է ողջ աշխարհում, ով ձեր լավն է ուզում։ 

Նա նվաստացնում է ձեր հաջողությունները

Հոգեբանության մեջ մի պաշտպանական մեխանիզմ կա, որը կոչվում է «կանաչ խաղող»։ Հիշու՞մ եք հայտնի առակը, երբ  ագռավի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ էր։ Այսպես, որոշ մարդիկ իրենց ձախորդություններն արդարացնում են՝ նվաստացնելով այս կամ այն օբյեկտի արժեքը, ոչ թե ընդունում, որ ինքը տվյալ պահին հանդես չի բերել հաջողության հասնելու համար անհրաժեշտ կարողությունները։ Չար ու նախանձ ընկերուհին էլ մոտավորապես այս կերպ է  վարվում. նա չի ընդունում ո՛չ սեփական թերությունները, ո՛չ շրջապատի մարդկանց առավելությունները։ Ասենք՝ եթե դուք փայլուն կերպով ավարտական թեզ պաշտպանեք, նա կասի, որ ոչ մեկին էլ անբավարար չեն նշանակում, քանի որ կադրերի պակաս կա։ Եթե ընդունվեք ձեր երազած աշխատանքին, նա կասի, որ բնական է, որ դուք պետք է ստանայիք այդ աշխատանքը, քանի որ հազիվ թե որևէ ուրիշ մեկը հավակներ այդ աշխատանքին։

 

Ինչպես արձագանքել

Եթե մեզ լսեք, պարզապես կմաքրեք ձեր շրջապատը բոլոր չընկերներից ու չընկերուհիներից, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեք շարունակել շփումը նրանց հետ, ապա կարող եք նրանց իրենց լեզվով պատասխանել.

Օրինակ՝

Դու ճիշտ ես. իրոք ուղղակի բախտս է բերել, որ ես ստացել եմ իմ երազանքի աշխատանքը։ Կներես, չե՞ս հիշեցնի այն սիրեկանիդ անունը, ով մի կերպ աշխատանքի տեղավորեց քեզ բանկում, թեպետ դու միայն զոռով-շառով միջնակարգ դպրոց էիր ավարտել։

 


Նա օգտագործում է ձեզ

Չընկերուհին հենց այնպես ընկերություն չի անում։ Նա շփվում է ձեզ հետ սոսկ այն պատճառով, որ իրեն պետք է ձեր միջոցով հասնել ինչ-որ բանի, որին ինքնուրույն չէր կարող հասնել։ Նա սովորաբար սոսկ նյութական շահ է հետապնդում։ Այդպիսի ընկերության հիմքում ընկած է շահախնդրությունը, գուցե միակողմանի։ Եթե դուք անկեղծորեն ընկերություն եք անում նրա հետ ու միամտաբար նրան համարում եք ձեր լավագույն ընկերուհին, ապա միանշանակ  շահախնդրությունը միակողմանի է։ Եթե դուք բժիշկ եք, նա իր և իր ազգուտակի համար անվճար բժշկական խորհրդատվություն «կպոկի» ձեզնից։ Եթե ավտոմեքենա ունեք, նա ձեզ վարորդի տեղ մի լավ կբանացնի։ Եթե լավ ճաշակ ունեք ու գլուխ եք հանում նորաձևությունից, նա կստիպի ձեզ իր հետ քարշ գալ նորաձևության կենտրոններով ու հագուստի խանութներով, իսկ դուք նույնիսկ չեք էլ նկատի, որ այդ ամենն ստիպողաբար է արվում. ախր նա այնքան լավ է թաքնված հավատարիմ ընկերուհու դիմակի տակ, որ այդ դիմակը պատռելու համար բավականին սուր մագիլներ կամ առնվազն որոշ ժամանակ հարկավոր կլինի։ Այո, հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքն իրեն ջրի երես դուրս գա, սակայն ինչու՞ այդքան սպասել, երբ կարելի է պարզապես տեղեկանալ չընկերուհիներին բնորոշ առանձնահատկությունների մասին ու միանգամից ազատվել նրանցից։   

 

Ինչպես արձագանքել

Նրան հեղեղեք խնդրանքներով ճիշտ այնպես, ինչպես նա ինքն է անում։ Խնդրեք նրան օգնել ձեզ տան վերանորոգման հարցում, ասենք՝ տեղադրել շրիշակները, կախել վարագույրները կամ չփխել բուրդը։ Մի խոսքով, երբ սկսեք ձեզ նրա պես պահել, նա ինքը շուտով վերջ կդնի ձեր կասկածելի ընկերությանը։

 

Նա կատարելապես տիրապետում է լպիրշությունն իբրև հաճոյախոսություն ներկայացնելու արվեստին

«Ինչ գեղեցիկ դիմահարդարում ունես, աչքերիդ տակի տոպրակներն ընդհանրապես չեն երևում»։ Այսպիսի հաճոյախոսություն ստանալուց հետո ուզում ես նետվել հայելու մոտ, մաքրել դիմահարդարումդ ու տեսնել՝ իրո՞ք աչքերիդ տակ տոպրակներ կան։ Երբ չընկերուհին տեսնում է ձեր նոր զգեստը, նա հիացած բացականչում է, որ զգեստը շնորհալիորեն քողարկում է ձեր լիքոտ ազդրերը, մինչդեռ ձեր մտքով երբևէ չի էլ անցել, որ ձեր ազդրերի հետ ինչ-որ բան այն չէ։ Թվում է, թե ձեզ գովել են հաջող գնման համար, սակայն իրականում նմանատիպ գովեստի խոսքերից հետո տրամադրությունդ ընկնում է, եթե իհարկե լուրջ ես ընդունում դրանք։ Իսկ մենք ձեզ խորհուրդ կտանք լուրջ չմոտենալ չարակամ մարդկանց «հաճոյախոսություններին»։ Անիծյալ ընկերուհիները դիտավորյալ այնպես են անում, որ ձեզ մոտ թերարժեքության բարդույթ առաջանա։   

 

Ինչպես արձագանքել

Շնորհակալություն հայտնեք հաճոյախոսության համար, ապա ասեք.

«Ես հիմա քեզ մի քսուք կնվիրեմ, որը հրաշալի կերպով թաքցնում է աչքերի մոտի խոր կնճիռները։ Անպայման ամեն օր օգտագործիր այն և հրաշալի տեսք կունենաս»։


Նա շարունակ միայն իր մասին է խոսում

Չընկերուհիները սարսափելի եսակենտրոն մարդիկ են։ Նա մտածում ու խոսում է միայն իր մասին ու համարում է, որ իր կարծիքը միակ ճիշտն է, որով բոլորը պետք է առաջնորդվեն։ Ընկերուհիները միշտ էլ խոսում են իրենց ու իրենց գործերի մասին, սակայն չընկերուհին ունակ չէ նորմալ խոսել, նա կարող է միայն գլուխ գովել։ Եթե նա հանկարծ հարցնի ձեր գործերի մասին, ապա համոզված եղեք, որ նա դա անում է սոսկ համոզվելու համար, որ ձեզ մոտ ամեն ինչ վատ է կամ գոնե ավելի վատ, քան իր մոտ։

 

Ինչպես արձագանքել

Դուք էլ սկսեք միայն ձեր մասին խոսել և պատմել ձեր կյանքի միայն լավ կողմերի մասին։ Նա նախանձից կտրաքի ու կցանկանա հեռանալ ձեր մոտից։ Դե իսկ դուք էլ կազատվեք նրա տհաճ ներկայությունից։

 

Նա շեշտում է իր նյութական բարվոք վիճակը

Նա անտակտ արտահայտություններ է թույլ տալիս իրեն. օրինակ՝ նայելով ձեր արհեստական զարդերին՝ նա կարող է ասել. «Արհեստական զարդեր միայն նրանք են կրում, ում գումարը չի բավականացնում ոսկի գնելու համար»։ Իսկ երբ դուք վերարկուով լինեք, իսկ նա՝ մուշտակով, նա կշտապի կծել ձեզ. «Ես բնական մորթուց բացի ուրիշ ոչ մի վերնազգեստ չեմ կարողանում կրել»։

Ձեր չընկերուհին միայն այն ժամանակ է հոգեկան անդորր գտնում, երբ հասկանում է, որ ուրիշներից ավելի լավն է։ Նրա սահմանափակ մտածելակերպով՝ լավը լինելու համար նա պետք է ավելի հարուստ լինի։ Եթե նա որևէ բան ունի, որ դուք չունեք, նա անպայման կփորձի ընդգծել իր «առավելությունը» ձեր նկատմամբ։ Եթե դուք ասեք, որ չեք հետաքրքրվում բնական մուշտակներով կամ թանկարժեք զարդերով, նա պարզապես չի հավատա ձեզ։ Ախր նա չի պատկերացնում, որ փալաս-փուլուսից այն կողմ երջանկություն կա։

Եթե դուք նրանից ավելի բարվոք պայմաններում եք ապրում, նա կսկսի ձևացնել, թե նյութականն իր համար կարևոր չէ, և որ հարստությունն իր համար ամփոփված է ավելի բարձր արժեքների մեջ, այնինչ իրականում նա պատկերացում անգամ չունի այն արժեքներից, որոնցից շարունակ խոսում է սեփական անբարեկեցությունը հոգևոր հարստության քողի տակ թաքցնելու համար։

 

Ինչպես արձագանքել

Հիշեք մեր առաջին խորհուրդն ու առհասարակ մի՛ արձագանքեք։ Եթե տեսնում կամ ուղղակի զգում եք, որ նրա հետ շփումը բացասական լիցքերով է «սպառազինում» ձեզ, մեկընդմիշտ հրաժեշտ տվեք նրան։ Թույլ մի՛ տվեք ձեր չընկերուհիներին, որպեսզի իրենց բացասական ընկերակցությունը փաթաթեն ձեր վզին։ Նրանք միշտ մրցակցության մեջ են մտնելու ձեզ հետ, երբեք չեն ուրախանալու ձեր հաջողություններով։ Երբ պարտություն կրեք ձեր կյանքում, նրանք օգնության ձեռք չեն մեկնելու, այլ վստահեցնելու են ձեզ, որ ձեզ տեղն էր, որ դուք ինքներդ եք մեղավոր։ Նրանք ուրախանում են ձեր խնդիրներով, քանի որ ձեր խնդիրներն օգնում են նրանց մոռանալ իրենց սեփական խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, պետք չէ չարությամբ լցվել նրանց նկատմամբ։ Պարզապես ֆիլտրեք բոլոր չընկերուհիներին ու չընկերներին ձեր ընկերական շրջապատից։ Դրանից հետո ավելի շատ ժամանակ կմնա իսկական ընկերների հետ շփման համար, և բացասական լիցքերը զգալիորեն կպակասեն։

- See more at: http://www.kiss.am/publ/m/pshychology/inchpe_s_bacahaytel_keghc_ynkerowhinerin/36-1-0-1249#sthash.XEAQ7ygl.dpuf

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice