Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաները Հաղթանակի օրը կդիմավորեն Սեւաստոպոլում
INTERNATIONAL NEWSՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաների թվից ՌԴ պաշտպանության նախարարության ռուսական դպրոցների լավագույն աշակերտները մայիսյան տոները կանցկացնեն Ղրիմում: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողների երեխաները ուսուցիչների ուղեկցությամբ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնք տեղի կունենան հերոս քաղաք Սեւաստոպոլում:
Դպրոցական հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկված են ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչները, ամսվա ընթացքում միջին եւ ավագ դասարանների աշակերտների շրջանում անցկացնում են պատերազմի տարիներին խորհրդային զինվորների սխրագործությանը նվիրված լավագույն շարադրության մրցույթ: Հաղթողների համար լավագույն նվերը կդառնա ուղեւորությունը Սեւաստոպոլ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների երեխաները կմասնակցեն «Անմահ գունդ» ակցիային, կծանոթանան Սեւծովյան նավատորմի ու Սեւաստոպոլի պատմությանը եւ Էքսկուրսիաներ կկատարեն Ղրիմի Հանրապետության տեսարժան վայրեր:



