100 հազարից ավելի բրիտանացիներ են պաշտպանել հանրաքվեի համար քարոզչական գրքույկների դեմ հանրագիրը
INTERNATIONAL NEWSԱվելի քան 100 հազար բրիտանացիներ են խորհրդարանի կայքում ստորագրել առցանց-հանրագիրը, որով պահանջվում Է դադարեցնել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման նպատակով բնակչությանը քարոզելու կառավարական արշավը: Այսպիսով, օրենքի համաձայն՝ այժմ այն պետք Է պատգամավորների կողմից քննարկվի Միացյալ Թագավորության խորհրդարանում:
Էլեկտրոնային հանրագիրն ստորագրողներին վրդովել Է, որ կառավարությունը բյուջեից 9,3 միլիոն ֆունտ ստեռլինգ (13 միլիոն դոլար) Է ծախսել ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալու հետեւանքով ռիսկերի մասին տեղեկատվությամբ քարոզչական ծալագրքույկների վրա: Ընդամենը տպագրվել Է շուրջ 27 միլիոն նման գրքույկ, որոնցից յուրաքանչյուրը երկրի բնակիչների տուն կհասցվի նրանց իսկ հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



