Կինը 4 տարեկան որդուն միայնակ թողել է լողավազանում ու հեռացել իր գործերով (լուսանկարներ, տեսանյութ)
LIFEՄոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Յուլիա Շ․-ի նկատմամբ, ով թողել է 4 տարեկան որդուն լողավազանում ու գնացել մարզասրահ։ Տղան սկսել է խեղդվել, բայց բարեբախտաբար հրաշքով ողջ է մնացել։
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի էլիտար ֆիտնես-ակումբներից մեկում։ Մայրը 4 տարեկան որդու հետ եկել է լողավազան եւ ինքն է զբաղեցրել երեխային ջրում։ Սակայն հետո նա երեխային թողել է լողավազանում ու ինքը մարզասրահի հատված գնացել՝ մարզվելու։
Ընդ որում, ոչ ոքի չի զգուշացրել, որ միայնակ է թողնում նրան։ Երբ փոքրիկը սկսել է խեղդվել, լողավազան մյուս այցելուները փրկել են նրան։ Այժմ ոստիկանները մեղադրում են փոքրիկի մորն անփութության մեջ։


Պատրաստեց՝ Past.am-ը
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program



