Գագիկ Բեգլարյանը ԵՏՀ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ում և ԵԱՏՄ-ում տրանսպորտի զարգացման մի շարք հարցեր
ECONOMICSՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ում և ԵԱՏՄ-ում տրանսպորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր։
Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտի ոլորտի հետագա զարգացումներին, ձեռքբերումներին ու հետագա քայլերին վերաբերող հարցեր, ինչպես նաև այն հիմնական համաձայնագրերի նախագծերը, որոնք Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ երկիր պատրաստվում է ստորագր ել։
Դրանցից ամենակարևորը, որը ներկայում քննարկվում է, «Տրանսպորտային քաղաքականության համակարգված (համաձայնեցված) հիմնական ուղղությունները և իրականացման փուլերը» նախագիծն է, որը միտված է կանոնակարգելու ԵՏՄ-ում տրանսպորտի առանձին տեսակների զարգացումն ու համաձայնեցված քաղաքականության վարումը։
Գագիկ Բեգլարյանը և Դանիլ Իբրաևը խոսեցին նաև ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցության արդյունքների և ընդունած որոշումների մասին։
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար»։
Դանիլ Իբրաևը Երևանում է տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու համար: