Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն
INTERNATIONAL NEWSԵգիպտոսն ու Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի վրա կամուրջ կկառուցեն: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել ալ Սաուդ թագավորը:
Նա նաեւ հավելել է, որ կամուրջը կկապի երկու պետություններին: Բացի այդ, կամուրջը «Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հեռանկարային նախագծերի իրականացման միջոց կդառնա»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին իր հերթին առաջարկել է կամուրջը կոչել սաուդյան Սալման թագավորի պատվին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայից գործարարները 4 մլրդ դոլար են ներդնելու Եգիպտոսում ծրագրեր իրականացնելու համար, այդ թվում՝ կապված Սուեզի ջրանցքի, էներգետիկ եւ գյուղատնտեսական ոլորտների հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



