60-ամյա տղամարդը կրակ է բացել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում, քիչ ուշ` ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱնհայտ անձը կրակ է բացել մոսկովյան մետրոյի «Պրոֆսայուզնայա» կայարանում, ինչի հետևանքով 1 հոգի վիրավորվել է, հայտնում է BBC-ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Կրակը բացվել է, հավանաբար, տրավմատիկ ատրճանակից: Դրան նախորդել է տուժածի հետ վիճաբանությունը։ Ականատեսների համաձայն՝ վերջինս երկու կրակոց է ստացել գլխի շրջանում։
Հարձակվողը դուրս է եկել մետրոյից և թաքնվել դեպքի վայրից: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց,
նրան օգնություն են ցուցաբերում:
Ոստիկանությանը հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել հանցագործին:
«Օպերատիվ միջոցառումների ընթացքում բնակության վայրում ձերբակալվել է Մոսկվայի 60-ամյա բնակիչը, ով տվյալ փուլում ընդունել է իր կատարած հանցագործությունը»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Միշլյաևը:
Հանցագործին հաջողվել է հայտնաբերել իր անունով գրանցված ատրճանակով, որը նա գցել է դեպքի վայրում։



