Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է բեմի վրա՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
VIDEOՌուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը ուշաթափվել է հենց բեմի վրա՝ համերգի ժամանակ։ Երգչի գլուխը պտտվել է, նա ընկել է ու կարճ ժամանակով կորցրել գիտակցությունը։ Երգչի շոուի պարողներն օգնել են, ուշքի բերել նրան ու տարել հետնաբեմ։ Համերգին ներկաները սկզբում չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, երբ երգիչն ընկել է, հանդիսատեսը շարունակել է ծափահարել՝ մտածելով, որ դա շոուի մաս է։
Երգչի համար շտապօգնություն ե կանչել, Լազարեւը ստիպված հետաձգել է համերգը։ Ավելի ուշ երգիչը մեկնաբանել է տեղի ունեցածը։ Լազարեւն ասել է, որ ուշաթափության պատճառը եղել է այն, որ ինքը «Եվրատեսիլին» ներկայանալու համար շատ ջանքեր է գործադրում եւ ուժասպառ է եղել։ Նա ներողություն է խնդրել հանդիսատեսից ու ասել, որ համերգը կկայանա օրեր անց։
Պատրաստեց Past.am-ը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



