Բակում ծեծկռտուքից հետո երկու կողմն էլ դիմել են ոստիկանություն
SOCIETYՀունիսի 3-ին, ժամը 22.05-ին, 58-ամյա Սամվել Հ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ Վարդենիսի Սպանդարյան փողոցում, վիճաբանության ժամանակ, որդուն` 31-ամյա Նորայր Հ.-ին, ծեծի է ենթարկել 59-ամյա Գառնիկ Կ.-ն՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով վնասվածքներ, միաժամանակ վնասել է Նորայր Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, Գառնիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նորայր Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Նորայր Հ.-ին և Գառնիկ Կ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



