Դեռահաս աղջիկները սպանել են մի կնոջ եւ սելֆի արել նրա դիակի հետ
SOCIETYԲրիտանական Լիդս քաղաքում 14 եւ 13 տարեկան աղջիկները մեղավոր են ճանաչվել կնոջ դաժան սպանության մեջ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել կնոջը, սպանել, ապա սելֆի են արել իրենց զոհի ֆոնին։ Տեղի դատարանը դեռահաս աղջիկներին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ինչպես պարզվել է, աղջիկները սպանել են 39-ամյա Անջելա Ռայտսոնին, նրան սպանել են սեփական բնակարանում։ Կնոջը դանակահարել էին 70 անգամ եւ 54 անգամ էլ տարբեր առարկաներով հարվածել են նրան։
Ինչպես պարզել են ոստիկանները, աղջիկները հարբելիս են եղել 39-ամյա կնոջ հետ, ով ալկոհոլիկ էր, ապա խմելուց հետո նրանք գազանաբար սպանել են կնոջն ու սպանելուց հետո ֆոտոսեսսիա իրականացրել նրա դիակի հետ։ Սպանությունից հետո նրանք չեն փորձել փախչել, այլ հակառակը, արյունոտ հագուստով գնացել են ընկերներին այցելելու։ Պարզվել է նաեւ, որ աղջիկներից մեկը 11 տարեկանից թմրամոլ է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



