Առերեսումից վախեցած Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը ի վերջո համաձայնել է բանավիճել Մուրադ Փափազյանի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը ի վերջո համաձայնել է «Ֆրանս 24»-ի եթերում բանավիճել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները կոորդինացնող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆեյսբուքի իր էջում Փափազյանը գրել է, որ բանավեճի ընթացքում. «կպաշտպանեմ Ղարաբաղի դիրքորոշումները»:
Ավելի վաղ դեսպան Ամիրբաևը հրաժարվել էր բանավեճից, սակայն հանրային-քաղաքական շրջանակներում հնչեցված քննադատությունից հետո դեսպանը ստիպված էր համաձայնել բանավեճի: «Հասկանալի է, որ բանավեճը Ադրբեջանի մշակույթի մաս չէ»,- գրել էր Փափազյանը:
Ապրիլի 9-ին Փարիզում հայ համայնքը ցույց կկազմակերպի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



