Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառել չի պլանավորվում
POLITICSԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս մասին ապրիլի 9-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Անդրադառնալով հարցին, թե պլանավորվում է արդյոք ԵԱՀԿ ՄԽ կազմից Թուրքիային բացառելը, ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, եւ վերջին շրջանում առաջին անգամ համատեղ, շատ խիստ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը, որը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։
«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը եւ դրել իր ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր անդամներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



