Բելգիայում ձերբակալվել է Բրյուսելում ահաբեկչությունների գործով վեցերորդ կասկածյալը
INTERNATIONAL NEWSԲելգիայում ձերբակալվել է եւս մեկ մարդ, ում կասկածում են Բրյուսելում ահաբեկչությունների հետ առնչություն ունենալու մեջ, հայտնում է Associated Press–ը:
Կասկածյալի անձի մասին միայն նշում են, որ նրա անունը Օսամա Կ. Է:
Նախօրեին Բելգիայի դատախազությունը հաստատել էր Բրյուսելի ահաբեկչությունների գործով հինգ կասկածյալների:
Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է եղել՝ երկուսը օդանավակայանում ու մեկը մետրոյում: Ոչ պաշտոնական տվյալներով մայրաքաղաքում պայթյունների հետեւանքով 35 մարդ է զոհվել: Առողջապահության նախարարության տվյալներով, ավելի քան 300 մարդ վիրավորվել է: Պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



