Ռոնալդուն 2002-ին բուժզննում է անցել «Յուվենտուսում»
SPORT«Յուվենտուսի» նախկին սկաուտ Ջանի դի Մարցիոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 2002 թվականին մոտ է եղել թուրինյան ակումբ տեղափոխվելուն։
-Ես Ռոնալդուի մասին զեկույց էի գրել՝ հետևելով «Սպորտինգում» նրա ելույթներին։ Խոսել էի տղայի ու նրա մոր հետ։ Հաջորդ օրը նրանք Թուրինում էին, և Ռոնալդուն բուժզննում անցավ, սակյան արդյունքում ոչինչ չստացվեց։ «Սպորտինգի» հետ գործարքում ներառված էր նաև Մարսելո Սալասայի տեղափոխությունը, սակայն չիլիացին հրաժարվեց խաղալ Պորտուգալիայում ձախողեց Ռոնալդուի տրանսֆերը,-ասել է դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ ավելի ուշ Ռոնալդուն համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 17,5 միլիոն եվրոյով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



