Վայոմինգում Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Վայոմինգ նահանգում կուսակցական ակտիվի հավաքում հաղթել է Հիլարի Քլինթոնին:
Նախնական տվյալներով, սենատորին աջակցություն է հայտնել քվեարկողների 56%-ը, իսկ նրա մրցակցի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ 44%-ը: Սակայն արդյունքում, CBS News-ի հաղորդմամբ, ե՛ւ Սանդերսը, ե՛ւ Քլինթոնը, դեմոկրատների համագումարի ժամանակ նահանգի պատվիրակներից հավասար քանակությամբ՝ 7-ական ձայն կստանան:
Ըստ Lenta-ի, ապրիլի 9-ի դրությամբ, համագումարին մասնակցող պատվիրակների թվով առաջատարը Քլինթոնն է. նա կարող է 1754 ձայնի հույս ունենալ, իսկ Սանդերսը՝ միայն 1059 ձայնի: Նախագահական ընտրություններում առաջադրվելու երաշխիքի համար թեկնածուներին 2373 պատվիրակի աջակցություն է հարկավոր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



