Քերրին 1945 թվականից ի վեր Հիրոսիմա ժամանած առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան է
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ճապոնիայում մասնակցում է G7-ի նախարարական հանդիպմանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը Հիրոսիմա է ժամանել 1945 թվականի ատոմային ռմբահարումից հետո:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանից ժամանակ պետքարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Հիրոսիմայից դեպի արեւմուտք տեղակայված ռազաբազայում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Քերրին Հիրոսիմա է այցելելու՝ G7-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Քերրին նաեւ Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ մտադիր է այցելել Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգի՝ նվիրված ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհերի հիշատակին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



