Հնդկաստանի վանքում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ
INTERNATIONAL NEWSՎերջին տվյալներով՝ հնդկական Կերալա նահանգում Պարավուր քաղաքում գտնվող վանքում բռնկված հրդեհի զոհ է դարձել 106 մարդ: Այդ մասին հաղորդում է The Times o India-ն:
Վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Լրատվամիջոցի տվյալներով՝ հրդեհի պահին վանքի մոտ եղել է մինչև 15 հազար մարդ:
BBC-ն իր հերթին նշում է, որ շատ վիրավորներ ծանր վիճակում են:
Դեպքի վայր է մեկնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Նա հրահանգել է ավերակների մաքրման և վիրավորների տարհանման աշխատանքներին ներգրավել ռազմաօդային ուժերը և ռազմածովային նավատորմը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը սկսվել է կիրակի գիշերը՝ տեղի ժամանակով մոտ 03:30-ին: Հրդեհի պատճառը եղել է հինդուիստական Նոր տարվա տոնակատարությունների համար պատրաստված հրատեխնիկայի պայթյունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



