Հնդկական տաճարում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Կերալա նահանգում տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 106 զոհի եւ 350 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է:
Դեպքը տեղի է ունեցել հրավառության նյութերի պատճառով: Դրանցից մեկի կայծն ընկել է պահեստի տանիքի վրա, որտեղ դյուրավառ այլ նյութեր են եղել: Հրդեհին հետեւած պայթյունի արդյունքում փլուզվել են ինչպես պահեստը, այնպես էլ հարակից այլ կառույցներ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղի իշխանությունները հրավառության փառատոնի անցկացման թույլտվություն չէին տվել:
Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին դեպքի վայր է ժամանել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



