Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նոյեմբերյան ահաբեկչությունների մասին նախապես գիտեին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի հատուկ ծառայությունները 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների նախապատրաստման մասին գիտեին հարձակումներից 141 օր առաջ: Այս մասին գրում է Journal du Dimanche-ը:
Ահաբեկչությունների մասին նրանց պատմել է Ֆրանսիայի քաղաքացին, որը Սիրիայում զինյալների կողմից մասնակցել է մարտական գործողությունների: Նա որպես ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ նշել է Աբդելհամիդ Աբաուդին, որին ոստիկանները ոչնչացրեցին Սեն Դենիում բնակարանի գրոհի ժամանակ:
Աղբյուրը հատուկ ծառայություններին նաեւ պատմել է, որ Աբաուդն իր ղեկավարներից ահաբեկչությունների կազմակերպման թույլտվություն է ստացել Բելգիայում, որտեղ 25 կգ պայթուցիկ է ձեռք բերել: Այս մասին գրում է Gazeta-ն:
Անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ զոհվեց:



