Մեր հարևանը սեփական «շեհիդներին» թաքցնելու համար պատրաստ է ամեն ինչի
BLOGԱշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավոք, ունենք մի այնպիսի հարևան, որը սեփական «շեհիդներին» թաքցնելու համար պատրաստ է ամեն ինչի: Չորսօրյա պատերազմում թշնամու ոչնչացված զինծառայողների թիվն այնքա՜ն շատ է, որ սեփական հանրությանը խուճապի մեջ չգցելու համար սպանվածներից շատերին ներկայացնում են՝ որպես ինքասպանություն գործածների։ Գուսար շրջանի Թարթառի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դին ընտանիքին հանձնելու ժամանակ հայտնել են, որ վերջինս ինքանսպանություն է գործել՝ կրակելով բերանի շրջանում։ Սպանվածի հարազատները, բացելով դին, տեսել են, որ իրենց որդին մահացել է ճակատի հատվածում ստացած վիրավորումից, ամենայն հավանականությամբ՝ դիպուկարահարի կրակոցից։ Ահա թե ինչպես է գնահատում սեփական զինվորի ծառայությունն ու կյանքի արժեքը Զաքիր Հասանովի ղեկավարած «կանտորը»։ Այս ամենի մեջ կա նաև մեկ նրբություն. եթե զինծառայողը ներկայացվեր որպես հայկական գնդակից սպանված, ապա ըստ օրենքի՝ նրան պետք է թաղեին զինվորական կարգով։ Հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ում մտածում եմ, сейчас нам не до этого!
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



